ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Ասում են

Ասում են
19.05.2022 | 07:34

Կես Աթաթուրք չծնվեց մեջներս, կես Էրդողան չունենք: Եթե մի Չավուշօղլու լիներ մեր կառավարությունում, մեր վիճակն այսօր սա չէր լինի: Հայր ու որդի Ալիևներ էլ չունեցանք, որ 30 տարի ասացին՝ չէ՛, և ի վերջո կարողացան իրենց պարտությունը հաղթանակ դարձնել:

Իսկ մենք շտապում ենք օր առաջ Արցախի հանձնումն ավարտին հասցնել և սկսել Հայաստանի հանձնումը: Մեկ վայրկյանում հաշտվում, հարմարվում ենք այն իրականության հետ, որի մեջ ենք հայտնվել: Որովհետև մեր ունեցածը Նիկոլ է, իսկ Նիկոլը մեզնից է ծնվել: Թուրքից ծնվեց Աթաթուրք, որովհետև պետություն են, մեզնից ծնվածը Նիկոլ է, որովհետև պետություն չդարձանք:


Հուսիկ Արա

Դիտվել է՝ 47775

Մեկնաբանություններ